Հայաստան

Ռուբեն Ռուբինյանն ու Գեղամ Նազարյանն առաջարկում են հունվարի 27-ը սահմանել որպես «Հիշատակի և խոնարհումի օր»

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանն ու Գեղամ Նազարյանն առաջարկում են հունվարի 27-ը սահմանել որպես «Հիշատակի և խոնարհումի օր»

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը օրենքի նախագիծ են մշակել, որով առաջարկում են հունվարի 27-ը սահմանել որպես «Հիշատակի և խոնարհումի օր»՝ հարգանքի տուրք մատուցելով բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ 

«Սիրելի բարեկամներ, տեղեկացնեմ, որ մոտ օրերս ես և ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը կշրջանառենք նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր»:

Մեզ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը և կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ:

Ըստ նախագծի` այդ օրը կլինի հունվարի 27-ը, իսկ հունվարի 28-ին արդեն, ինչպես միշտ, կնշենք և կտոնենք Բանակի օրը` որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ»,- գրել է Ռուբինյանը: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում