ՊԵԿ-ը հոկտեմբերին կշարունակի եկամուտների տարեկան հայտարարագրման իրազեկման հանդիպումներ անցկացնել քաղաքացիների հետ

2 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման հանրային իրազեկման կարևորությունը և քաղաքացիների հետաքրքրվածության լայն շրջանակը, կշարունակի հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները նաև հոկտեմբերին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրազեկման հանդիպումները կանցկացվեն Երևանում, որոնց ընթացքում ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության աշխատակիցները ֆիզիկական անձանց կրկին կծանոթացնեն եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման գործողություններին և լրացման քայլերի հաջորդականությանը։ Միաժամանակ, հանդիպումների ընթացքում, քաղաքացիներն ունեն իրազեկմանը զուգահեռ հայտարարագիրը տեղում լրացնելու հնարավորություն։ 

Հանդիպումները կանցկացվեն համացանցին միացված համակարգիչներով առկա դահլիճում։

Ովքեր կարող են մասնակցել

Իրազեկման հանդիպումներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր, ինչպես նաև ցանկանում են հայտարարագիրը լրացնել անմիջապես իրազեկման հանդիպման ընթացքում։

Երբ և որտեղ կանցկանցվեն իրազեկումները

Իրազեկման հերթական հանդիպումները կանցկացվեն՝ հոկտեմբերի 1-ին, 3-ին, 8-ին, 10-ին, 15-ին, 17-ին, 22-ին, 24-ին, 29-ին և 31-ին։

Սկիզբը՝ ժամը 16։00-ին։

Վայրը՝ ք․ Երևան, Կոմիտաս 35։

Հանդիպումներին մասնակցելու համար քաղաքացիները պետք է նախապես ուղարկեն իրենց տվյալները HVSV20@taxservice.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն ազգանունը, ՀԾՀ-ն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպման և իրազեկվածության մակարդակի  բարձրացման նպատակով, տարբեր ձևաչափերով շարունակվում են նաև իրազեկման միջոցառումները Երևանում և մարզերում՝ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների աշխատակիցների համար։ Մանրամասները՝ այստեղ։

Հայերեն

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան