Աշխարհ

Գրոսին կոչ է արել բացառել միջուկային զենքի տարածման բոլոր ռիսկերը

1 րոպեի ընթերցում

Գրոսին կոչ է արել բացառել միջուկային զենքի տարածման բոլոր ռիսկերը

Ատոմային էներգիան պետք է օգտագործվի խաղաղ նպատակներով, հարկավոր է վերացնել բոլոր ռիսկերը, այդ թվում՝ միջուկային զենքի տարածման ռիսկը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է Մոսկվայում «Համաշխարհային ատոմային շաբաթ» համաժողովի ժամանակ։

«Ատոմային էներգիան պետք է օգտագործվի խաղաղ նպատակներով։ Ուստի, ցանկացած ատոմային օբյեկտ, ցանկացած ատոմային էլեկտրակայան, դրանց աշխատանքի արդյունքները պետք է ունենան հենց խաղաղ լուծում և ուղղված լինեն խաղաղ արդյունքի։ Անհրաժեշտ է նվազագույնի հասցնել և լիովին վերացնել բոլոր ռիսկերը, որոնք պետք է հաշվի առնել, այդ թվում՝ այնպիսի ռիսկը, ինչպիսին միջուկային զենքի տարածումն է, որը չպետք է տեղի ունենա»,-ասել է նա։

Գրոսիի խոսքով՝ այդ բոլոր հարցերը պետք է ամենալուրջ ձևով ապահովված լինեն ինչպես հիմա, այնպես էլ ապագա նախագծերում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում