ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչները Լոռիում քննարկում են ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մարզերում իրականացվող իրազեկման արշավի շրջանակում Լոռու մարզում հանդիպում են ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հետ։ 

Հանդիպումը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության հետ համատեղ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված մի շարք հարցեր, վեր են հանվել ոլորտում առկա խնդիրները, ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման լիազորության իրականացման շրջանակում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման հնարավորությունները և այլն։ 

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հաշմանդամություն ունեցող անձանց հետ համատեղ իրականացրել են հերթական մշտադիտարկման այցը ՀՀ Լոռու մարզում հիմնանորոգված դպրոցներից մեկը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը դիտարկելու նպատակով։ Նույն նպատակով հաշմանդամություն ունեցող անձանց հետ համատեղ այց է իրականացվել նաև Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ։ 

Այցի ընթացքում արձանագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու մարմիններին:

Հայերեն

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը