Կանադայի դեսպանն այցելել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության Կապանի օպերատիվ բազա
1 րոպեի ընթերցում

Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները հյուրընկալվել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության Կապանի օպերատիվ բազայում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մամուլի ծառայությունը։
«Պատիվ էր Կապանի բազայում հյուրընկալել Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին՝ նրան ներկայացնելու Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության առաջադրանքներն ու գործունեությունը Հայաստանի հարավում։ Կանադան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանն աջակցել է առաջին իսկ օրից՝ ներկայում Առաքելության կազմում ունենալով մեկ խորհրդատու»,- ասված է գրառման մեջ։