Միացյալ Նահանգներ

Թրամփը պատրաստվում է Ճապոնիա այցելել հոկտեմբերին. Kyodo

1 րոպեի ընթերցում

Թրամփը պատրաստվում է Ճապոնիա այցելել հոկտեմբերին. Kyodo

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ճապոնիա մեկնել այս տարվա հոկտեմբերի վերջին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ճապոնական Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարությունում իր աղբյուրներին։

Ըստ գործակալության՝ այցի ստույգ ժամկետները ներկայումս համաձայնեցվում են։ Սպասվում է, որ Թրամփը Ճապոնիա կայցելի Հարավային Կորեա մեկնելու ճանապարհին, որտեղ կմասնակցելու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին: Այն տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը։

Դա կլինի Թրամփի առաջին այցը Ճապոնիա իր նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում: 

Kyodo-ն հիշեցնում է, որ հոկտեմբերի վերջին Ճապոնիայում արդեն ընտրված կլինի նոր վարչապետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում