ՀՀ ԱԺ նախագահը Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին Մադրիդում հանդիպել է Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլ Սոսիասի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել Հայաստան-Իսպանիա հարաբերությունների զարգացման շրջանակը` մասնավորապես շեշտը դնելով միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաեւ տնտեսական, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության վրա: 

Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին, վիզաների ազատականացման գործընթացին վերաբերող խնդիրներին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:

Առանձնակի կարեւորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Վաշինգտոնում հաստատված խաղաղությանն առնչվող հարցը, որի համատեքստում Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահն արժեւորել է ստորագրված փաստաթղթերը` նշելով, որ Իսպանիան տարածաշրջանում խաղաղության կողմնակից է:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին` կարեւորելով անհետ կորած համարվողների հարցը:

Հայերեն العربية English Русский

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին