Միացյալ Նահանգներ

Թրամփն ունի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների և Ուկրաինային մատակարարումներ ապահովելու տարբերակներ. Ռուբիո

1 րոպեի ընթերցում

Թրամփն ունի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների և Ուկրաինային մատակարարումներ ապահովելու տարբերակներ. Ռուբիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա խստացման և Ուկրաինային զենքի նոր համակարգերի մատակարարելու հնարավորություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին սեպտեմբերի 23-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Ինչպես նա բազմիցս հայտարարել է, ինքն ունի հնարավորություն և տարբերակներ՝ Ռուսաստանի վրա դնելու լրացուցիչ տնտեսական սահմանափակումներ, եթե դա անհրաժեշտ լինի Ուկրաինայի հակամարտությանը վերջ տալու համար», - ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ուկրաինայի իրադրությանը նվիրված նիստում: 

Նա հայտարարել է, որ Թրամփն ունի տարբերակ որոշակի հանգամանքներում պաշտպանական և պոտենցիալ  հարձակողական զենքեր վաճառել, որոնք կուղարկվեն Ուկրաինա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում