Մշակույթ

Բուլղարիայում ՀՀ դեսպանությունն արժանացել է «Մշակութային ոսկե մետաղադրամ» մրցանակի

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայում ՀՀ դեսպանությունն արժանացել է «Մշակութային ոսկե մետաղադրամ» մրցանակի

Եվրոպական գիտական և մշակութային համայնքի խորհուրդը և Բուլղարական մշակութային և գիտական էլիտայի ակումբը, Բուլղարիայի Արտաքին գործերի և Մշակույթի նախարարությունների և Մեզդրա քաղաքի քաղաքապետարանի հետ համատեղ, «Միջազգային մշակութային համագործակցություն» նախաձեռնության և Մեզդրա քաղաքի 75-ամյակի կապակցությամբ ՀՀ դեսպանությանն արժանացրել է «Մշակութային ոսկե մետաղադրամ» մրցանակի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ կապակցությամբ դեսպան Ծովինար Համբարձումյանը հրավիրվել է Մեզդրա քաղաք՝ որպես մրցանակի հանձնման պաշտոնական արարողության պատվավոր հյուր։

Միջոցառումը տեղի է ունեցել 2025 թ․ սեպտեմբերի 19-ին, «Պրոսվետա 1925» ազգային համայնքային կենտրոնի մեծ դահլիճում, որն էլ այդ օրը նշում էր իր հիմնադրման 100-ամյակը։

Իր ելույթում Ծովինար Համբարձումյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ նման բարձր գնահատականի արժանանալու կապակցությամբ:

«Պարգևը չեմ ընդունում որպես անձնական ջանքերի գնահատանք։ Այն Հայաստանի՝ խաղաղությանն ուղղված շարունակական և հետևողական ջանքերի խորհրդանիշն է՝ մշակութային դիվանագիտության միջոցով»,- իր խոսքը եղրափակել է ՀՀ դեսպանը: 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում