Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումը

2 րոպեի ընթերցում

Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 80-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումը (բարձր մակարդակի շաբաթը) ՝ պետությունների և կառավարությունների շուրջ 150 ղեկավարների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՏԱՍՍ» գործակալությունը  գրում է, որ շաբաթվա ընթացքում ղեկավարները կքննարկեն գլոբալ հիմնական մարտահրավերները՝ խաղաղության ամրապնդում, կայուն զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն, գենդերային հավասարություն, արհեստական ​​բանականության կառավարում, պայքար ոչ վարակիչ հիվանդությունների և հոգեկան խանգարումների դեմ, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հետևանքներ: 

Միջոցառումը նվիրված է ՄԱԿ-ի 80-ամյակին, առանցքային թեման է «Միասին ավելի լավ է. 80 տարի և ավելի՝ հանուն խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների»:

Քննարկումներին կմասնակցեն ՄԱԿ-ի անդամ 193 պետությունների ներկայացուցիչներ, դիտորդներ՝ Վատիկանից և Պաղեստինից, ինչպես նաև ԵՄ-ից: Սպասվում են պետությունների, կառավարությունների և պատվիրակությունների ղեկավարների ելույթներ: 

Նիստերը տեղի կունենան սեպտեմբերի 23-29-ը, սեպտեմբերի 28-ը կլինի հանգստյան օր: Ասամբլեայի շրջանակներում կկայանան երկկողմ հանդիպումներ և թեմատիկ միջոցառումներ: 

Հայերեն Русский

Եվրոպական ինդեքսներ - 14/10/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 14/10/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 14/10/26

Նավթի գները նվազել են - 14/10/26

ՄԻՊ աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն իրազեկման այց են իրականացրել Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց

Մասկը հայտարարել է, որ Ուկրաինայի ԱԹՍ-ների արագության սահմանափակումների համար կարող է պատասխանատու լինել ԱՄՆ կառավարությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները