1 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Բանավան թաղամասի նորակառույց մանկապարտեզն իր հյուրընկալ դռներն է բացել համայնքի փոքրիկների առջև։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, հանդիսավոր արարողությանը մասնակցել եւ շնորհավորանքի խոսքով հանդես են եկել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Զարուհի Ազնաուրյանը, «Հայաստան» հիմնադրամի Տորոնտոյի ատենապետ Վազգեն Ալթունյանը։
Օրհնության կարգ է կատարել Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Վարդենիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հունանյանյանը։
Վարդենիսի Բանավան թաղամասի մանկապարտեզի շինարարության մեկնարկը տրվել է 2022 թվականի հոկտեմբեր ամսին, «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի միջոցներով, 161 միլիոն դրամի հատկացմամբ։ Մանկապարտեզը կառուցվել է 50 սանի համար՝ ժամանակակից բոլոր հարմարություններով ու պայմաններով։