ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Գործողությունների գծով փոխտեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Գործողությունների գծով փոխտեղակալ Բուրչու Սանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Երևան և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու արդյունքին միտված երկկողմ փոխգործակցությունը:

Բուրչու Սանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել Հայաստանում «108-րդ Ռոուզ-Ռոթ» սեմինարի անցկացումը:

Փոխտեղակալը շնորհակալություն է հայտնել Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում Հայաստանն ներգրավվածության ավելացման համար:

Զրուցակիցները նաև քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր:

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ