Ճապոնիան կքննարկի Պաղեստինը ճանաչելու ժամկետները
1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի կառավարությունը համապարփակ մոտեցում կցուցաբերի Պաղեստինի Պետության ճանաչման ժամկետների քննարկման հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։
Նա հիշեցրել է, որ Ճապոնիան աջակցում է պաղեստինա-իսրայելական հակամարտության՝ երկու պետության սկզբունքով կարգավորմանը, ուստի Պաղեստինի ճանաչումը ժամանակի հարց է։
Jiji Press-ի փոխանցմամբ, Հայաշին ընդգծել է, որ «ամենակարևորը Պաղեստինի կայուն գոյությունն է և նրա համակեցությունը Իսրայելի հետ»։
Օրերս Պաղեստինը ճանաչելու մասին հայտարարել էին Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Պորտուգալիան։
Կարդացեք հոդվածը` Русский