Աշխարհ

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում 100 թիրախների խոցման մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում 100 թիրախների խոցման մասին

Իսրայելցի զինվորականները վերջին 24 ժամվա ընթացքում 100 թիրախ են խոցել Գազայի հատվածում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վկայակոչելով զինվորական հրամանատարությանը՝ հայտնում է The Times of Israel-ը։

Մասնավորապես, հարվածներ են հասցվել թունելներին, զինապահեստներին և պաղեստինյան զինյալ խմբավորումների հանգրվաններին։ Բացի այդ, իսրայելական երկու դիվիզիաներ սեպտեմբերի 20-ին շարունակել են մարտական խնդիրներ լուծել Գազա քաղաքում։

Պաղեստինյան բժշկական ծառայությունները հայտնել են Գազայի հատվածում մեկ օրում 34 մարդու զոհվելու մասին։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում