Քաղաքականություն

Ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը կատարված է, խաղաղ զարգացացման դարաշրջանը բացված է. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը կատարված է, խաղաղ զարգացացման դարաշրջանը բացված է. Փաշինյան

Հայաստանի խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ համաժողովին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը մեջբերում արեց կառավարության՝ 2021–ին ընդունված 2021–2026թթ ծրագրից. «Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է»: 

Նա շեշտեց՝ խաղաղ զարգացման դարաշրջան բացելը դեռ 2021–ին կառավարության ստանձնած բարձրագույն անելիքն ու գերագույն խնդիրն է եղել:

«Եվ ուրեմն խաղաղ զարգացման դարաշրջանն ահա բացված է: Ասել է թե՝ ժողովրդի առաջ մեր ստանձնած մեծագույն պարտավորությունը կատարված է»,–շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ խաղաղությունն առավել ինստիտուցիոնալ դարձնելու ջանքեր պետք է գործադրեն:

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում