Ակրոպոլիսը և Հայաստանի պատմության թանգարանը կհամագործակցեն

2 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն Նիկոլաոս Ստամպոլիդիսին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիպման առանցքում Ակրոպոլիս թանգարանում Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ հին Հայաստանին նվիրված ցուցահանդեսի կազմակերպումն է եղել, որի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԿԳՄՍ նախարարի՝ Հունաստան կատարած այցի շրջանակում: 

«ՀՀ կառավարության առաջնահերթություններից է մշակույթի հանրահռչակումը և միջազգային համագործակցության խթանումը: Ուրախ եմ, որ Հունաստան այցի ընթացքում իրականացրած քննարկումները նոր ընթացք են ստանում: ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի պատմության թանգարանի և Ակրոպոլիսի թանգարանի միջև համագործակցությանը՝ համատեղ ցուցահանդեսներ իրականացնելու նպատակով»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, Պատմության թանգարանում տեղի է ունենալու աննախադեպ ցուցահանդեսի բացում՝ «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով, որը հնարավոր է դարձել Հայաստանի պատմության թանգարանի և Լուվրի թանգարանի համագործակցությամբ: 

Ըստ աղբյուրի՝ Նիկոլաոս Ստամպոլիդիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել համատեղ ցուցահանդեսի իրականացմանն ուղղված պատրաստակամությունը: Նա  նաև նշել է, որ մեծ ուրախությամբ ներկա կգտնվի «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» միջազգային ցուցադրության բացմանը:

Հայերեն العربية Français Русский

ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնման խոշոր նախագիծ է մեկնարկել

Ստուբը Մեծ Բրիտանիայի վարչապետին հայտնել է Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների արդյունքների մասին

Լատվիական «Չորսը՝ ճամպրուկով» հաղորդաշարը բացահայտում է Դիլիջանն ու Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունը

Բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին

Կոմիտասի և բնության երկխոսությունը՝ COP17-ում. Հայկ Պետրոսյանը համաժողովի մշակութային հատվածում ներկայացավ յուրահատուկ համերգով

Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագիրը

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի