Քաղաքականություն

Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Ալեն Սիմոնյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Ալեն Սիմոնյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ։ 

Հայ ժողովուրդը սեպտեմբերի 21-ին նշելու է Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձը։ 

«Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի անկախության օրվա առթիվ։ Ռուսաստանն ու Հայաստանը կապված են բարեկամության ամուր թելերով։ Մեր քաղաքացիներին միավորում են ավանդական հոգևոր և ընտանեկան արժեքները, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում ընդհանուր ներդրումը։ 

Համագործակցության կուտակված քաղաքական դրական փորձի շնորհիվ այսօր մենք հնարավորություն ունենք գտնել տարբեր ոլորտներում ռուս-հայկական կապերն ընդլայնելու նոր ձևեր։ Վստահ եմ, որ միջխորհրդարանական երկխոսության ամրապնդումը թույլ կտա ավելի արդյունավետ կերպով իրացնել համագործակցության առկա ներուժը՝ ի շահ մեր երկրների»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Մատվիենկոյի՝ ՀՀ ԱԺ նախագահին ուղղված ուղերձում։ 

Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահին և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներին հաջողություն է մաղթել օրենսդրական գործունեության մեջ, իսկ հայ ժողովրդին՝ ամենայն բարիք և բարգավաճում։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում