Եվրոպա

Եվրահանձնաժողովը հաստատել է Ռուսաստանից հարստացված ուրանի ներմուծումը սահմանափակելու պլանները

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը հաստատել է Ռուսաստանից հարստացված ուրանի ներմուծումը սահմանափակելու պլանները

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) նախկինի նման պլանավորում է սահմանափակել Ռուսաստանից հարստացված ուրանի ներմուծումը, բայց առայժմ չի կարող հայտնել այդ հարցի շուրջ առաջարկ ներկայացնելու ստույգ ժամկետները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Աննա Կայսա Իտկոնենը։

«Դա դեռևս պլանավորվում է, բայց այս պահին ես ձեզ հայտնելու ոչ մի տվյալ չունեմ», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Հունիսին ԵՀ-ն հետաձգել է Ռուսաստանից ԵՄ երկրներ միջուկային վառելիքի ներմուծումն արգելելու առաջարկների հրապարակումը։ Եվրոպական վիճակագրական վարչության՝ Եվրոստատի տվյալներով՝ ՌԴ-ն այժմ ԵՄ երկրներին է մատակարարում Միություն ներկրվող ամբողջ հարստացված ուրանի 38%-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում