Տնտեսություն

ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին Հայաստան տեղափոխել միայն իրենց պատկանող բջջային հեռախոսներ

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին Հայաստան տեղափոխել միայն իրենց պատկանող բջջային հեռախոսներ

Պետական եկամուտների կոմիտեն շարունակվում է ուժեղացված մաքսային հսկողությունը՝ բջջային հեռախոսների ներմուծման նկատմամբ։ 

«Հորդորում ենք Հայաստան ժամանող քաղաքացիներին Հայաստան տեղափոխել բացառապես իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող բջջային հեռախոսներ։ 

Միաժամանակ, կոչ ենք անում քաղաքացիներին հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում բջջային հեռախոսներ Հայաստան տեղափոխելու մեր հայրենակիցների առաջարկներից և խուսափել դրանք Հայաստանում անծանոթ անձանց փոխանցելուց։ Նման գործողությունները կարող են մաքսային հսկողության ընթացքում խնդիրներ առաջացնել և դիտարկվել որպես քողարկված ձեռնարկատիրական գործունեություն, որտեղ անուղղակիորեն կարող են ներգրավվել նաև ՀՀ ժամանող քաղաքացիները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ զարտուղի ճանապարհով առևտրային նշանակության բջջային հեռախոսների ապօրինի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կանխարգելելու նպատակով, մաքսային ծառայությունը սահմանին իրականացնում է խիստ վերահսկողություն՝ կանխելով քաղաքացիների անօրինական գործունեությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում