Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ չի կիրառի Չինաստանի նկատմամբ ռուսական նավթ գնելու համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարելի ակնկալել, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի Չինաստանի նկատմամբ ռուսական նավթ գնելու համար, քանի դեռ Եվրոպան է այն գնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Եթե Եվրոպան ինչ-որ բան ձեռնարկեր Չինաստանի առումով, կարծում եմ՝ Չինաստանը, հավանաբար, ջանքեր կգործադրեր հակամարտությունը դադարեցնելու համար», - ասել է Թրամփը։

«Անընդունելի է, որ Եվրոպան նավթ գնի Ռուսաստանից և ակնկալի, որ ես կվրդովվեմ, որ Չինաստանը նավթ է գնում Ռուսաստանից», - ասել է Թրամփը։

Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնի դաշնակիցների, այդ թվում՝ եվրոպական դաշնակիցների կողմից Չինաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կարող են ազդել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վրա, քանի որ Չինաստանը «ռուսական նավթի ամենամեծ գնորդն է»։ Նա հավելել է, որ կարծում է, որ Պեկինն «ունի այլ» ազդեցության լծակներ Մոսկվայի վրա։

ԱՄՆ առաջնորդը Եվրոպայի կողմից ռուսական նավթի գնումների հետ կապված իրավիճակը որակել է «ոչ իդեալական»։ 

«Նրանք դա արել են անաղմուկ և նենգաբար», - շարունակել է նա։ 

«Եթե ուզում եք հաղթել, մի՛ գնեք նավթ Ռուսաստանից։ Կտեսնենք, թե դա ուր կտանի ձեզ», - եզրափակել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը համաձայն է իր հայտարարությունների հետ՝ Միացյալ Նահանգների եվրոպացի դաշնակիցների կողմից ռուսական նավթի գնումները դադարեցնելու անհրաժեշտության մասին։

Ավելի վաղ Թրամփը, Մեծ Բրիտանիայի վարչապետի Չեքերս ամառանոցում Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ պատրաստ չէ նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի նկատմամբ, քանի դեռ եվրոպական երկրները շարունակում են նավթ գնել Ռուսաստանից։

Հայերեն Русский

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ