Էստոնիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի երկշաբաթյա զորավարժությունները

1 րոպեի ընթերցում

Էստոնիայում սկսվում են Pikne («Կայծակ») երկշաբաթյա զորավարժությունները՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինծառայողների մասնակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Էստոնիայի ERR ազգային հեռուստառադիոընկերության լրատվական հարթակը՝ վկայակոչելով Էստոնիայի պաշտպանության ուժերին:

Զորավարժություններին կմասնակցի մոտ 3000 զինծառայող ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Լատվիայի և Էստոնիայի ցամաքային, օդային և ծովային ստորաբաժանումներից: Հիմնական գործողությունները կծավալվեն բալթյան հանրապետության հյուսիսային, արևմտյան և արևելյան մասերում:

Զորավարժությունների շրջանակներում դաշինքի անդամ երկրների ստորաբաժանումները կկիրառեն հնարավոր հակամարտության գոտի ուժերի արագ տեղափոխման և սպառնալիքներին համատեղ դիմագրավման մեխանիզմներ:

Գերատեսչությունում նշել են, որ զորավարժությունները կրում են վարժական-պաշտպանական բնույթ:

Հայերեն Русский

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներին և սաներին

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Սևանում աղբի տեսակավորված թափոնները ստանում են երկրորդ կյանք

Հրազդան գետում անցկացվել է բայդարկաների և կանոեների հուշամրցաշար

Ռուբիոն բացառել է Իրանի՝ միջուկային զենք ունենալու հնարավորությունը՝ սպառնալով «կործանարար» պատժամիջոցներով

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թ. դափնեկիրները

Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար

Շիրակի մարզի երկու համայնքում ընթացքի մեջ է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը

Ֆրանսիան դադարեցրել է լուսաձայնային նռնակների կիրառումը դրանց պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո