Հայաստան

Հայաստանին է մոտենում ակտիվ ցիկլոն, օդի ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով

2 րոպեի ընթերցում

Հայաստանին է մոտենում ակտիվ ցիկլոն, օդի ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով

Հայաստանի գրեթե ողջ տարածքում սեպտեմբերի 18-ից երեկոյան ժամերից  սպասվում է անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի անկում՝ մոտ 8-12 աստիճանով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել վայրկյանում 18-22 մետրի։

«Սև ծովի շրջանից Հայաստան է շարժվում ակտիվ ցիկլոն, որի ներթափանցումը կմեկնարկի սեպտեմբերի 18-ի ուշ երեկոյան։ Այն կհանգեցնի հորդառատ տեղումների, ամպրոպների, կարկուտի, օդի ջերմաստիճանի զգալի նվազման։

Ցիկլոնը հյուսիս-արևմուտքից բերում է արկտիկական ցուրտ օդային հոսանքներ։ Այդ պատճառով սեպտեմբերի 19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում այսօրվա համեմատ կնվազի 8-12 աստիճանով։ Սեպտեմբերի 20-ին, սակայն, ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով»,- ասել է Սուրենյանը:

Նա ընդգծել է ՝սեպտեմբերի 20-21-ին ցիկլոնն աստիճանաբար կկորցնի իր ուժը։ Տեղումները կպահպանվեն միայն առանձին հատվածներում և կլինեն կարճատև։ Սեպտեմբերի 22-ից հետո տեղումները կդադարեն ամբողջ հանրապետությունում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում