Միացյալ Նահանգներ

Ինդոնեզիան հերքել է ԱՄՆ ուղարկված ծովախեցգետինների ռադիոակտիվ աղտոտման մասին տեղեկությունները

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիան հերքել է ԱՄՆ ուղարկված ծովախեցգետինների ռադիոակտիվ աղտոտման մասին տեղեկությունները

Ինդոնեզիայի իշխանությունները հաստատել են, որ ռադիոակտիվ աղտոտման վերաբերյալ մտահոգությունների պատճառով ԱՄՆ-ից վերադարձված ծովախեցգետինները չեն պարունակում ցեզիում-137-ի հետքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ինդոնեզիայի կառավարության քննչական խմբի ղեկավար Բարա Կրիշնա Հասիբուանը։

Օգոստոսին ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) ցեզիում-137 էր հայտնաբերել ինդոնեզական BMS Foods ընկերության կողմից արտադրված Great Value սառեցված ծովախեցգետնի խմբաքանակներում։ Իզոտոպն առկա էր ծովախեցգետնի տարաներում՝ ԱՄՆ մի քանի նավահանգիստներում։ FDA-ն մեղադրել էր ինդոնեզական կողմին արտադրության և պահպանման տեխնոլոգիաները խախտելու մեջ։

Ինչպես օգոստոսին հայտնել էր Axios-ը, ԱՄՆ խոշորագույն մանրածախ առևտրով զբաղվող Walmart-ը որոշել էր հետ կանչել ծովախեցգետինները 14 նահանգների խանութներից։ 

Ցեզիում-137-ը կարող է մեծացնել մարդկանց մոտ քաղցկեղի առաջացման ռիսկը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում