Մերձավոր Արևելք

Պակիստանը և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են կնքել փոխադարձ պաշտպանության վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Պակիստանը և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են կնքել փոխադարձ պաշտպանության վերաբերյալ

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը սեպտեմբերի 17-ին ստորագրել են ռազմավարական պաշտպանության համաձայնագիր պետություններից որևէ մեկի վրա հարձակման դեպքում փոխադարձ օգնության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, հայտնում է Associated Press գործակալությունը։

Համաձայն Պակիստանի արտաքին գործերի նախարարության և պետական ​​ Saudi Press լրատվական գործակալության տարածած հայտարարությունների՝ համաձայնագրում նշվում է, որ «երկրներից որևէ մեկի դեմ ցանկացած ագրեսիա կհամարվի ագրեսիա երկուսի դեմ»։

«Այս համաձայնագիրը ... նպատակ ունի զարգացնել երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության ասպեկտները և ամրապնդել ցանկացած ագրեսիայի համատեղ զսպումը», - ասվում է հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում