Եվրոպա

Չարլզ 3-րդը Վինձորի ամրոցում ողջունել է նախագահ Թրամփին

1 րոպեի ընթերցում

Չարլզ 3-րդը Վինձորի ամրոցում ողջունել է նախագահ Թրամփին

Մեծ Բրիտանիայի թագավորն ու թագուհին Վինձորի պալատում ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և առաջին տիկին Մելանյա Թրամփին, որոնք Միացյալ Թագավորությունում են գտնվում աննախադեպ երկրորդ պետական այցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

ԱՄՆ նախագահը տիկնոջ հետ Լոնդոնից Վինձորի ամրոց էին մեկնել ուղղաթիռով, որից իջնելուց հետո նրանց դիմավորել են Ուելսի արքայազնը և արքայադուստրը։ 

Այնուհետև Թրամփներին ողջունել է արքայական զույգը։ Չարլզ 3-րդ թագավորը և Դոնալդ Թրամփը, ինչպես նաև թագուհի Քամիլան և Մելանյա Թրամփը կառքերով անցել են կալվածքով, որից հետո Մեծ Բրիտանիայի թագավորն ու ԱՄՆ նախագահը պատվո պահակախմբի զորատես են անցկացրել։ 

Այնուհետև ինքնաթիռների արարողական թռիչքին կհաջորդի պետական ճաշկերույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում