Եվրոպա

Թրամփի այցի ընթացքում Վինձորի ամրոցի պատին Էփշթեյնի վերաբերյալ տեսանյութը ցուցադրած անձինք ձերբակալվել են

1 րոպեի ընթերցում

Թրամփի այցի ընթացքում Վինձորի ամրոցի պատին Էփշթեյնի վերաբերյալ տեսանյութը ցուցադրած անձինք ձերբակալվել են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աննախադեպ երկրորդ պետական այցով գտնվում է Միացյալ Թագավորությունում։ Նա առաջին տիկին Մելանյա Թրամփի ուղեկցությամբ Մեծ Բրիտանիա է ժամանել սեպտեմբերի 16-ին և գիշերն անցկացրել Լոնդոնում՝ ԱՄՆ դեսպանի նստավայր Ուինֆիլդ Հաուսում։ ԱՄՆ նախագահին Բրիտանիայում մեծ ընդունելություն է սպասվում, սակայն նրա դեմ նաև ցույց կկազմակերպվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Սեպտեմբերի 17-ին Վինձորի ամրոցում Թրամփին կընդունի Չարլզ 3-րդ թագավորը։ Սակայն ընդունելությունից առաջ Վինձորի ամրոցի պատին ցուցադրվել է Դոնալդ Թրամփի և սեռական հանցագործությունների համար դատապարտված ու բանտում մահացած Ջեֆրի Էփշթեյնի մասնակցությամբ տեսանյութ։ Տեսանյութը ամրոցի պատին է հեռարձակվել այն ժամանակ, երբ Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լոնդոնում։ 

Միջադեպի առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու: 

Բացի այդ, մոտ 50 միություններից և բարեգործական կազմակերպություններից բաղկացած «Կանգնեցրեք Թրամփին» կոալիցիան հայտարարել է, որ սեպտեմբերի 17-ին լայնածավալ ցույց կկազմակերպի Լոնդոնում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում