Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն հավանություն է տվել է դաշնակիցների ձեռք բերած զենքի առաջին մատակարարումներին Ուկրաինային. Reuters

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հավանություն է տվել է դաշնակիցների ձեռք բերած զենքի առաջին մատակարարումներին Ուկրաինային. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հավանություն է տվել և շուտով կվերսկսի Կիևին ամերիկյան զենքի մատակարարումները՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ ֆինանսական նոր համաձայնագրի շրջանակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուրի։

Սա ամերիկյան զենքի առաջին մատակարարումը կլինի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների կողմից մշակված նոր մեխանիզմով, որի շրջանակում այդ զենքի համար վճարում են ՆԱՏՕ-ի երկրները։  

Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Էլբրիջ Քոլբին հավանություն է տվել 500 միլիոն դոլարի չափով երկու մատակարարման Ուկրաինայի պահանջների առաջնահերթ ցուցակ (PURL) նոր նախաձեռնության շրջանակում: 

Նոր մեխանիզմը նպատակ ունի Կիևին մատակարարել 10 միլիարդ դոլարի զենք։ 

Մինչ այժմ Թրամփի վարչակազմն Ուկրաինային զենք է վաճառել կամ մատակարարել է նվիրաբերված զենքը նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից հաստատված նախաձեռնությունների շրջանակում։ 

Թե ինչ զենք է այս անգամ ուղարկվելու Ուկրաինային, աղբյուրները չեն հստակեցրել, սակայն նշվում է, որ այն ներառում է հակաօդային պաշտպանության համակարգեր։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում