Միացյալ Նահանգներ

Զելենսկին ստիպված է լինելու համաձայնագիր կնքել ՌԴ-ի հետ. Թրամփ

1 րոպեի ընթերցում

Զելենսկին ստիպված է լինելու համաձայնագիր կնքել ՌԴ-ի հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստիպված կլինի համաձայնության գնալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար։ Նա նաև շեշտել է, որ Եվրոպան պետք է դադարեցնի Մոսկվայից նավթի գնումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Թրամփն ասել է Մեծ Բրիտանիա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը հրապարակել է Forbes Breaking News-ը։ 

«Նա ստիպված է լինելու համաձայնագիր կնքել։ Զելենսկին պետք է համաձայնության գնա։ Իսկ Եվրոպան պետք է դադարի նավթ գնել Ռուսաստանից», - ասել է Թրամփը լրագրողներին սեպտեմբերի 16-ին Մեծ Բրիտանիա մեկնելուց առաջ։

Նա կրկին հիշեցրել է, որ յոթ հակամարտություն է կանգնեցրել, և չնայած ռուս-ուկրաինական հակամարտությունը բարդ է, սակայն իրեն կհաջողվի այս մեկը ևս կանգնեցնել։

Սեպտեմբերի 13-ին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը լուրջ պատժամիջոցներ կկիրառի ՌԴ-ի դեմ, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայնեն նման քայլերի, ինչպես նաև հրաժարվեն ռուսական նավթից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում