Միացյալ Նահանգներ

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի և Թրամփի հետ, սակայն առանց որևէ պայմանի

2 րոպեի ընթերցում

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի և Թրամփի հետ, սակայն առանց որևէ պայմանի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է եռակողմ հանդիպման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, սակայն մերժում է Ռուսաստանի նախագահի առաջադրած պայմանները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին ասել է Sky News-ին տված հարցազրույցում։

«Ես պատրաստ եմ հանդիպել նախագահ Թրամփի և Պուտինի հետ, սակայն պատրաստ եմ դա անել առանց որևէ պայմանի», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ չի կարող գնալ մի երկիր, «երբ այդ երկիրը, այդ քաղաքը՝ Մոսկվան», հարձակվում է իրենց վրա։ Նա հավելել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ ցանկացած այլ երկրում։

Անդրադառնալով Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպմանը՝ Զելենսկին նշել է, որ այն «շատ բան տվեց Պուտինին», և եթե դա լիներ եռակողմ հանդիպում՝ իր մասնակցությամբ, ապա որոշ արդյունքներ կլինեին։ 

Ստամբուլում կայացած բանակցությունների երկու փուլերից հետո ուկրաինական և ռուսական պատվիրակությունները հայտնել են իրենց մտադրությունը՝ խաղաղության գործընթացը վերսկսելու համար նախագահների հանդիպում կազմակերպել։ 

Սեպտեմբերի սկզբին Պուտինը հաստատել է բանակցություններին իր պատրաստակամությունը՝  պնդելով, որ Զելենսկին պետք է գա Մոսկվա և պատրաստ լինի քննարկումների։

Ուկրաինայի նախագահը թերահավատորեն է արձագանքել այս առաջարկին, իսկ Ուկրաինայի արտգործնախարարությունը Կրեմլի պահանջն անվանել է «անլուրջ և անընդունելի»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում