Հայաստան

Խարդախները փորձել են առցանց գրոհ իրականացնել ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի նկատմամբ՝ նրա բանկային տվյալներին տիրանալու նպատակով

1 րոպեի ընթերցում

Խարդախները փորձել են առցանց գրոհ իրականացնել ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի նկատմամբ՝ նրա բանկային տվյալներին տիրանալու նպատակով

Բանկերում իրականացված վերջին փոփոխություններից հետո Հայաստանում զեղծարարությունների քանակի էական նվազում է արձանագրվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, որը, ինչպես պարզվեց, ինքն էլ ենթարկվել է խարդախների առցանց գրոհին:

«Զեղծարարության թվերի էական նվազում կա այն վերջին փոփոխություններից հետո, որոնք բանկերն իրականացրել են իրենց ներքին համակարգերում: Մեր հայրենակիցներին կրկին կոչ եմ անում շատ ուշադիր լինել իրենց անձնական տվյալների հետ կապված հարցերում, դրանք ոչ մի դեպքում չփոխանցել որևէ մեկին: Ինքս էլ թիրախ եմ, անընդհատ փորձում են հարձակվել մեյլիս վրա և այլն: Բայց, ամեն անգամ չեմ զլանում, զանգում եմ մեր IT անվտանգությանը, ճշտում եմ, թե ինչ է պետք անել ու գործում եմ ըստ պռատակոլի: Բոլոր մարդիկ պետք է նույն կերպ վարվեն»,- ասաց նա: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում