Ռուբիոն հույս ունի, որ Ուկրաինայում իրադրությունը չի հասնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանման

2 րոպեի ընթերցում

Ամերիկյան վարչակազմը հույս ունի, որ Ուկրաինայում իրադրությունը չի հասնի այն բանին, որ Վաշինգտոնը հրաժարվի խաղաղ կարգավորման միջնորդությունից և պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թել Ավիվից Դոհա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում:

«Եթե նա (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) ինչ-որ կերպ հրաժարվի դրանից (ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերից) կամ, գիտեք, պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ և ասի. «Հերիք է», ապա աշխարհում չի մնա ոչ ոք, ով կարող է միջնորդ հանդես գալ», - պետքարտուղարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Ընդ որում, Ռուբիոն ընդգծել է, որ Թրամփը «չի պատրաստվում հենց այնպես հրաժարվել միջնորդի դերից»։

«Երկրի (Ուկրաինայի) վերականգնման համար մի ամբողջ սերունդ կպահանջվի։ Նա ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, և որ մենք կարողանանք խաղալ մեր դերը դրանում։ Նա աշխարհի միակ առաջնորդն է, որը կարող է բանակցություններ վարել ինչպես Ուկրաինայի, Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի հետ», - կարծում է Ռուբիոն։ 

Ռուբիոն նաև նշել է, որ նախագահ Թրամփը կարող է ինչ-որ  պահի հանգել այն եզրակացության, որ Ուկրաինայում կարգավորման հասնելն անհնար է, բայց առայժմ ԱՄՆ ղեկավարը ջանքեր է գործադրում հակամարտության դադարեցման համար։

Պետքարտուղարին նաև հարցրել են «Ուկրաինայում կարմիր գծերի» մասին։ 

«Նա (ԱՄՆ նախագահը) փորձում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերջ դնի հակամարտությանը։ Մենք սերտորեն համագործակցում ենք մեր գործընկերների հետ Եվրոպայում անվտանգության երաշխիքների շուրջ, որովհետև դա անհրաժեշտ կլինի բանակցությունների միջոցով  ցանկացած կարգավորման համար։ Եվ նա կշարունակի փորձել։ Ինչ-որ պահի նախագահը կարող է հանգել այն եզրակացության, որ դա անհնար է։ Նա դեռ չի հասել դրան, բայց կարող է հասնել։ Բայց, գիտեք, նա իրոք պատրաստ է անել անհրաժեշտ ամեն ինչ: Նա պարզապես ցանկանում է, որ այն ավարտվի», - պատասխանել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

Հայերեն Русский

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքներին

Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ

Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 11 մլն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Ucom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակը

Լեհական բիզնեսը ցանկանում է մտնել հայկական շուկա, նոր հնարավորություններ բացել հայկական ընկերությունների համար

Դավիթ Թադևոսյանը հանդիպել է ԱՏՁՄ խորհրդի և ռազմավարական անդամների հետ

«Ֆուլ հաուս» ֆիլմը շարունակություն կունենա

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրավաճառության գործում ներգրավվածության մեջ կասկածվող նավի

ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters

Չինաստանում ստեղծվել է կիբերխարդախության դեմ պայքարի միջազգային դաշինք