Հավանական է, որ Գազայում զոհվածների իրական թիվը տասը անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվածների իրական թիվը հնարավոր է, որ 10 անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերի թիվը 65 հազար է, սակայն հավանական է, որ զոհվածների թիվը 680 հազար է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է օկուպացված պաղեստինյան տարածքներում ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։

«Գազայում զոհվածների թիվը 65 հազար է, որոնցից ավելի քան 75 տոկոսը կանայք և երեխաներ են: Իրականում մենք պետք է մտածենք 680 հազար թվի մասին, քանի որ սա այն թիվն է, որը որոշ գիտնականներ և հետազոտողներ համարում են Գազայում իրական զոհերի թիվը», - ասել է նա Ժնևում կայացած մամուլի ասուլիսում: 

Ալբանեզեն նշել է, որ դժվար կլինի ապացուցել կամ հերքել այս թիվը, հատկապես, եթե հետաքննողներին և այլոց շարունակեն արգելել մուտք գործել օկուպացված պաղեստինյան տարածք։ 

Հայերեն Русский

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է