Եվրամիության ընդհանուր պաշտպանությունը պետք է նաև ընդհանուր ֆինանսավորում ունենա. Կոշտա

3 րոպեի ընթերցում

Եվրամիությունն ունի անդամ պետություններին 150 միլիարդ եվրոյի պաշտպանական վարկեր տրամադրելու ծրագիր, բայց անհրաժեշտ է ունենալ ավելի մեծ հնարավորություններ, եվրոպական ընդհանուր պաշտպանությունը պետք է ունենա նաև  ընդհանուր ֆինանսավորում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ բանակցություններից հետո:

«Ռազմական ծախսերը պետք է զգալիորեն ավելացվեն», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահն՝ ընդգծելով, որ «անհրաժեշտ է ապահովել ընդհանուր լավ համատեղ ֆինանսավորում ընդհանուր հիմնադրամից, իսկ դրա համար անհրաժեշտ է ավելի ուժեղ տնտեսություն»: Նա մատնանշել է եվրոպական պաշտպանական ընկերությունների չափի մեծացման և պաշտպանական արդյունաբերության զարգացման անհրաժեշտությունը:

Կոշտայի խոսքով՝ «չորս տարի առաջ ոչ ոք չէր խոսում Եվրոպայում համատեղ պաշտպանության մասին», իսկ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո ԵՄ-ն աջակցում է «Ուկրաինային քաղաքական, տնտեսական և ռազմական առումով»: 

«Այն, ինչ արվել է, շատ կարևոր է։ Կա անդամ պետություններին պաշտպանության համար տրամադրվող 150 միլիարդ եվրոյի վարկային ծրագիր։ Բայց մեզ հարկավոր է ավելին և ընդհանուր ջանքերով։ Հաջորդ բազմամյա ֆինանսական պլանում ի հայտ կգա հնարավորություն որոշելու, թե ինչը և ինչպես պետք է  ֆինանսավորել։ Եթե պաշտպանությունն ընդհանուր է, պետք է լինի նաև ընդհանուր ֆինանսավորում», - կարծում է Եվրոպական խորհրդի նախագահը։ 

Նրա խոսքով՝ ԵՄ-ում, երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը, առաջին հերթին մտածում են Միության արևելյան սահմանի մասին։ 

«Բայց մենք չենք կարող մոռանալ, որ ունենք նաև այլ սահմաններ, որոնք անհրաժեշտ է պաշտպանել՝ Կիպրոսից մինչև Ֆինլանդիա և Պորտուգալիայից մինչև Ռումինիա։ Անհրաժեշտ է բարելավել սահմանների կառավարումը՝ անօրինական ներգաղթի և մաքսանենգների դեմ պայքարելու համար, և մեզ անհրաժեշտ է ավելի ուժեղ եվրոպական միգրացիոն քաղաքականություն», - ասել է Կոշտան:

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ