Թումանյանի թանգարանը ժամանակավորապես գործում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում. նախարարը ծանոթացել է կրթական ծրագրերին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն, որտեղ ժամանակավորապես գործում է Հովհաննես Թումանյանի թանգարանը, քանի որ թանգարանի տարածքում վերակառուցման աշխատանքներ են ընթանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանի ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ցուցանմուշներին, ցուցադրման պայմաններին:

ԿԳՄՍ նախարարը հետաքրքրվել է այցելուների, մասնավորապես՝ դպրոցահասակների հաճախելիությամբ, իրականացվող և նախատեսվող կրթական ծրագրերով: Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ թանգարանն իրականացնում է տարաբնույթ կրթական ծրագրեր տարբեր տարիքային խմբերի երեխաների համար, հաջողությամբ իրականացվել է «Ամառային դպրոց» ծրագիրը՝ 6-10 տարեկանների համար: Նա նաև իրազեկել է, որ թանգարանը կրթական ծրագրերով այցելում է նաև մարզային դպրոցներ, ինչպես նաև թանգարանային միջավայրում կազմակերպում է դպրոցական նախագծային աշխատանքների ցուցադրություններ: Քննարկվել է ավելի բարձր տարիքային խմբի աշակերտների ներգրավելու անհրաժեշտությունը՝ Թումանյանի հրապարակախոսությունը հնարավորինս հանրահռչակելու նպատակով: 

Նախարարը շնորհակալություն է հայտնել Հովհաննես Թումանյանի թանգարանի աշխատակազմին հետաքրքիր ու բազմազան ծրագրերի իրականացման համար՝ ընդգծելով, որ նրանց հետևողական ջանքերի շնորհիվ թանգարանի գործունեությունն անխափան ապահովվում է. «Ձեր ամենօրյա աշխատանքով ապացուցում եք, որ անկախ պայմաններից՝ հնարավոր է արդյունավետորեն ապահովել թանգարանի գործունեության շարունակականությունը: Դա թիմային աշխատանքի և գործի նկատմամբ բարձր պատասխանատվության արդյունք է, և ԿԳՄՍ նախարարությունն էլ ձեր կողքին է՝ մշտապես աջակցելու թանգարանի անխափան գործունեությանը»:

Առաջիկա խոշոր նախաձեռնություններից թանգարանի տնօրենը մատնանշել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի շրջանակում հոկտեմբերին կայանալիք «Արի, Ավո ջան, արի» խորագրով ցուցադրությունը: Նախատեսվում են հրատարակչական, թարգմանական լայնածավալ աշխատանքներ, հեքիաթագրության գիտաժողովի կազմակերպում և այլն: 

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն