Խաղաղության օրակարգի հեղինակը Հայաստանի ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ժողովուրդն է խաղաղության օրակարգի հեղինակը: «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ նման համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն-2025» միջազգային երկօրյա համաժողովի շրջանակում: Վարչապետը շեշտեց, որ ինքը խաղաղության սոցիալիզացիայի մասին չի խոսում: 

«Ես կարծում եմ, որ Հայաստանի ժողովուրդն է խաղաղության հայեցակարգի հեղինակը: Մեր ժողովուրդն է խաղաղության օրակարգի հեղինակը»,–ասաց Փաշինյանը:

Նա դրա ապացույցն է համարում այն փաստը, որ ինքը ՀՀ վարչապետն է: Փաշինյանը նաև նկատեց, որ «քաղաքական և մտավորական վերնախավի» շրջանում հարցման դեպքում շատերն իր վարչապետությանը դեմ կարտահայտվեն:

«Եվ սրա համար եղել են ջանքեր, կոչեր, հավաքներ և այլն: Իսկ ինչի՞ հաշվին է կայուն ՀՀ իշխանությունը: Շատ փո՞ղ ենք ծախսում, հիբրիդային տեխնոլոգիանե՞ր ենք օգտագործում. ո՛չ, բացարձակապես: Սա հաջորդ շրջադարձային կետն է մեր ժողովրդի հազարամյա պատմության ընթացքում: Որովհետև մեր ժողովրդի հազարամյա պատմության ընթացքում բանաձևը եղել է հետևյալը՝ էլիտարները ստեղծել են խոսույթներ և պարտադրել են ժողովրդին»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հիմա իրավիճակը բոլորովին ուրիշ է. քաղաքական վերնախավը՝ կառավարող մեծամասնությունը, քաղաքական է դարձնում այն բովանդակությունը, որը բխում է ժողովրդից: Նա ընդգծեց՝ ընդ որում, այդ հազարամյակների ընթացքում ժողովուրդը միշտ ունեցել է իր պատկերացրած բովանդակությունը: 

«Նրբությունն այն է, որ ժողովուրդը մեկ ձեռք չունի, որ գրի, ձևակերպի ու հրապարակի»,- ասավ Փաշինյանը: 

Նա շեշտեց, որ 2021թ ընտրություններից հետո իրականացվող քաղաքականություններն ամբողջությամբ ձևավորվել են նախընտրական արշավի ընթացքում ժողովրդի հետ դեմ առ դեռ ունեցած խոսակցության ընթացքում: 

Հայերեն العربية English Español ქართული Русский

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին