Քաղաքականություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը քննարկում է ունեցել Մարսելի քաղաքապետի հետ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը քննարկում է ունեցել Մարսելի քաղաքապետի հետ

Աշխատանքային այցով Մարսելում գտնվող Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում Արման Խաչատրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Մարսելի միջև բարեկամական երկարամյա կապերը, ինչպես նաև քաղաքապետի և քաղաքային խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։

Կողմերն անդրադարձել են Երևանի և Մարսելի միջև 2025 թվականի մայիսին ստորագրված համագործակցության փաստաթղթի շրջանակում գործակցության ընդլայնման հնարավորություններին։ Քննարկվել են նաև երկու քաղաքների միջև նոր նախաձեռնություններն ու արդյունավետ ծրագրերը։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում