Ռուսաստան

Կամչատկայում ուժգին երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգ

1 րոպեի ընթերցում

Կամչատկայում ուժգին երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգ

Կամչատկայի երկրամասի իշխանությունները հայտարարել են ցունամիի սպառնալիքի մասին՝ թերակղզու արևելյան ափի մոտ տեղի ունեցած 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրամասի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը Տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ հատկապես վտանգավոր են Խալակտիրսկի լողափն ու մոտակա այլ տարածքները։ 

«Հայտարարվել է ցունամիի վտանգ։ Խնդրում ենք հատուկ զգուշավորություն ցուցաբերել և զերծ մնալ վտանգավոր ափամերձ գոտիներում գտնվելուց»,- նշել է նա։

Կամչատկայի երկրամասում սեպտեմբերի 13-ին գրանցվել է 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Նախնական տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կամչատկայի Պետրոպավլովսկից շուրջ 123 կիլոմետր հեռավորության վրա, 46,8 կիլոմետր խորությամբ։ 

Տեղեկություններ ավերածությունների և լուրջ վնասների մասին առայժմ չկան։ Մարզի իշխանությունները, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարությունը, բնակչությանը հորդորել են պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական հաղորդագրություններին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում