Քաղաքականություն

Միրզոյանը և Հենրեհենը քննարկել են վաշինգտոնյան փաստաթղթերի կյանքի կոչմանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Միրզոյանը և Հենրեհենը քննարկել են վաշինգտոնյան փաստաթղթերի կյանքի կոչմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ օգոստոսի 8-ին ստորագրված երկկողմ հուշագրերի կյանքի կոչման միջոցով: Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության հնարավորություններին:

«Արարատ Միրզոյանը և Բրենդան Հենրեհենը քննարկել են նաև Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հռչակագրի իրականացմանն, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) կյանքի կոչմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է համաձայնեցված սկզբունքների հիման վրա հաղորդակցությունների և ենթակառուցվածքների ցանցի ընդլայնման կարևորությունը՝ ինչպես տարածաշրջանային խաղաղության, այնպես էլ ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածության ավելացման համատեքստում»«- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ամերիկյան կողմի շարունակական ջանքերն ու ցուցաբերվող աջակցությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում