Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սանդքվիստին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ երկուստեք ընդգծվել է վերջին տարիներին երկու երկրների միջև ձևավորված ակտիվ և կառուցողական քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների և ընդհանուր արժեքների վրա։

Կողմերը կարևորել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Հայաստանի և Շվեդիայի միջև շարունակական կառուցողական փոխգործակցությունը, ինչպես նաև Նորդիկ-բալթյան երկրների (NB8) հետ ձևավորված համագործակցության ընդլայնումը: 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերին: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ընդգծելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ՀՀ վճռականությունը՝ Վահան Կոստանյանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում ընձեռվելիք հնարավորությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում