Միացյալ Նահանգներ

Թրամփը փամփշտակայուն ապակու հետևից է Նյու Յորքում դիտել բեյսբոլի խաղը

1 րոպեի ընթերցում

Թրամփը փամփշտակայուն ապակու հետևից է Նյու Յորքում  դիտել բեյսբոլի խաղը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի «Յանկի» մարզադաշտում «Նյու Յորք Յանկիս» և «Դետրոյթ Թայգերս» թիմերի միջև բեյսբոլի խաղը դիտել է փամփշտակայուն ապակու հետևից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է AlterNet պարբերականը։

«Նյու Յորք Յանկիս» խմբի սեփականատերը հանդիսացող Սթեյնբրենների ընտանեկան տրիբունայում նրան դիմավորել են ինչպես ծափահարություններով, այնպես էլ սուլոցներով։

Ըստ հրապարակման՝ փամփշտակայուն ապակիները բաժանել են բացօթյա տարածքները մարզադաշտի մնացած հատվածից։

Տեղեկություններ են հաղորդվել, որ Թրամփի այցի նախօրեին մարզադաշտում խստացվել են անվտանգության միջոցառումները։ Խաղի կազմակերպիչները փամփշտակայուն ապակիներ են տեղադրել այն տուգանային հրապարակի շուրջ, որտեղ գտնվելու էր ամերիկացի առաջնորդը։

Յուտայում հրապարակային միջոցառման ժամանակ պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունից հետո Թրամփի թիմն ուժեղացրել է նախագահի անվտանգությունը։ Թրամփը սպանությունը որակել է «սարսափելի հանցագործություն» և հայտարարել, որ նրան հետմահու կպարգևատրի Ազատության նախագահական մեդալով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում