Տնտեսություն

Ակցիզային հարկերն առաջանցիկ՝ 15.5 տոկոս աճ են գրանցել

1 րոպեի ընթերցում

Ակցիզային հարկերն առաջանցիկ՝ 15.5 տոկոս աճ են գրանցել

Հայաստանում այս տարվա 8 ամսում՝ հունվար-օգոստոսին, ակցիզային հարկերն աճել են 15.5 տոկոսով:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ նիստում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ գործող իշխանությունը ակցիզային հարկը բարձրացրել է՝ այս տարի՝ 4200 դրամ, հաջորդ տարվանից՝ 4600 դրամ: Նա հետաքրքրվեց, թե որքանո՞վ են ակցիզային հարկի մուտքերն աճել այս մասով: 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը պարզաբանեց ակցիզային հարկերի բարձրացման նպատակը: Նա հիշեցրեց՝ ուղղակի հարկերի նվազում է նախաձեռնվել, անուղղակի հարկերի՝ բարձրացում: Նպատակը ոչ թե մուտքերի ապահովումն է եղել, այլ կառավարությունը հարկային համակարգի միջոցով տնտեսական զարգացումը խթանելու նպատակ է ունեցել: 

«Ակցիզային հարկերն այս տարվա հունվար-օգոստոսին առաջանցիկ աճել են, 15.5 տոկոս աճ ունենք, որը ընդհանուր հարկերի 14 տոկոս աճից առաջանցիկ է: Դա նշանակում է, որ ակցիզային հարկի բարձրացումն իր էֆեկտն ունի»,-ասաց Հակոբյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում