Տնտեսություն

Հայաստանում էլեկտրամոբիլների լիցքավորման համար ստեղծվում են նոր հնարավորություններ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում էլեկտրամոբիլների լիցքավորման համար ստեղծվում են նոր հնարավորություններ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր օրենքի նախագիծ, որով քաղաքացիներին հնարավորություն է  տրվում առանց առանձին բաժանորդագրության՝ բնակարանից իրենց ավտոտնակ անցկացնել էլեկտրաէներգիա՝ էլեկտրամոբիլների լիցքավորման նպատակով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ սեպտեմբերի 11–ի նիստում: 

Սահմանվում է, որ սպառողին մատակարարված (բաշխված) էլեկտրական էներգիան նրա կողմից կարող է սպառվել նաև սպառման համակարգի տեղակայման տարածքից դուրս գտնվող և իրեն պատկանող ավտոկայանատեղիում ու որպես ինքնուրույն գույքային միավոր գրանցված բնակելի նշանակության այլ տարածքում, որի սպառման համակարգի միացումը սպառողի սպառման համակարգին իրականացվում է սպառողի կողմից՝ գործող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան: 

«Նախագիծը նախատեսում է էլեկտրամոբիլների լիցքավորման համար ստեղծել նոր հնարավորություններ՝ նույն սպառողի համար տեխնիկական հնարավորությունների դեպքում ապահովելով լիցքավորման կայանի միացումը էլեկտրական ցանցին առանց հավելյալ միացման վճարի»,–նշել է նախագծի համահեղինակ Ծովինար Վարդանյանը: 

Նախագծով հստակ ամրագրվում է, որ էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայությունը լիցենզավորման ենթակա գործունեություն չէ և, որ յուրաքանչյուր անձ կարող է նման ծառայություն մատուցել: 

Նախագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում