ԱՄՆ գաղտնի ծառայությունը կխստացնի անվտանգությունը Թրամփի մասնակցությամբ միջոցառումների ժամանակ. WSJ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է պետության ղեկավարության պաշտպանության համար, որոշում է կայացրել խստացնել անվտանգությունը նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառումների ժամանակ՝ Յուտայի նահանգում պահպանողական հայացքների տեր ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Wall Street Journal (WSJ) թերթը:

Ըստ պարբերականի տվյալների՝ անվտանգության միջոցները պետության ղեկավարի մասնակցությամբ զանգվածային միջոցառումների ժամանակ խստացվելու են: Ավելի վաղ Սպիտակ տունը հրապարակել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի աշխատանքային գրաֆիկը: Թրամփը մտադիր է Պենտագոնում մասնակցել 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Նա նաև կդիտի բեյսբոլի մրցախաղ Նյու Յորքում:

Պահպանողական ակտիվիստ և նախագահ Թրամփի աջակից 31-ամյա Քըրքին գնդակահարել են սեպտեմբերի 10-ին Օրեմ քաղաքի (Յուտայի նահանգ) համալսարանում ելույթի ժամանակ։ Նա հիվանդանոցում մահացել է ստացած վիրավորումից։ Իրավապահները շարունակում են կրակողի որոնումները։ Ավելի վաղ սպանության մեջ կասկածվող երկու անձինք ձերբակալվել և հարցաքննությունից հետո ազատ էին արձակվել։ Հետաքննության  վարկածով՝ դիպուկահարը կրակել է Քըրքի ելույթի վայրին մոտ գտնվող շենքի տանիքից:

Հայերեն Русский

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Բրազիլի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Իսլանդիան նախատեսում է օրենքով արգելել կետերի որսը

Վարչապետը Փարիզում մասնակցում է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

Ինչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումը

Ռուսաստանից արտաքսվել է շուրջ 100 հազար միգրանտ

PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ. ԿԳՄՍՆ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Բարձրաշենի դպրոցի շինարարության հրապարակ

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական համագործակցությունը

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքներին

Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ