Քաղաքականություն

Առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում է անցկացնել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստ

1 րոպեի ընթերցում

Առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում է անցկացնել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի առաջիկա աշխատանքներին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ հանձնաժողովի անդամներին արդեն ուղարկվել են նոր նյութեր, և նախատեսվում է առաջիկա շաբաթվա ընթացքում գումարել նիստ։

«Եթե խորհրդի անդամների մեծամասնությանն ընտրված օրը հարմար լինի, կանցկացնենք նիստ։ Մեր պլաններում կա նաև սեպտեմբեր ամսվա ընթացքում ևս մեկ նիստի անցկացում։ Հետզհետե կինտենսիվացնենք խորհրդի աշխատանքները, որպեսզի կարողանանք ունենալ պատրաստի տեքստը այն ժամանակահատվածի համար, որի համար խոստացել էինք»,-նշեց Գալյանը։

Անդրադառնալով Անկախության հռչակագրին՝ Գալյանը նշեց, որ ներկայում շրջանառվող նյութերում այն ներառված չէ։ 

«Այս անգամ ուղարկված և առաջիկա նյութերում չեմ կարծում, որ դա տեղ կգտնի։ Բայց հենց քննարկման առարկա դառնա, առաջին հերթին հանրային տարբերակով իրազեկումներ կիրականացվեն»,- հավելեց նա։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում