Եվրոպական երկրները պաշտպանական համակարգեր կուղարկեն Լեհաստան

2 րոպեի ընթերցում

Շվեդիան անհապաղ Լեհաստան կուղարկի հակաօդային պաշտպանության միջոցներ և ավիացիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտնել է Լեհաստանի ՊՆ ղեկավար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

«Ես հենց նոր Շվեդիայի պաշտպանության նախարարից տեղեկատվություն ստացա Լեհաստանին անհապաղ լրացուցիչ օգնություն, այդ թվում՝ ՀՕՊ համակարգեր և ավիացիա ուղարկելու մասին», - ասել է Կոսինյակ-Կամիշը, որի խոսքը մեջբերել է նախարարության մամուլի ծառայությունը։

Նա տեղեկացրել է, որ իր հերթին Նիդեռլանդները տրամադրում է պաշտպանական համակարգեր՝ Patriot զենիթահրթիռային համալիրներ, NASAMS համակարգեր, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցներ, ինչպես նաև 300 զինծառայող։

«Չեխիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ֆինլանդիան և Բալթյան երկրները՝ բոլոր դաշնակիցները, պատրաստ են աջակցություն ցուցաբերել և կոնկրետ հայտարարություններ են արել։ Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը հազվադեպ և լուրջ իրավիճակ է», - ընդգծել է Կոսինյակ-Կամիշը։

Եվրոպա

Լեհաստանը երեք ամսով թռիչքների սահմանափակումներ է մտցնում

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունն ավելի վաղ հաղորդել էր երկրի օդային տարածությունում սահմանը խախտած անօդաչուների չեզոքացման գործողության մասին է։ 

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը լրագրողներին հայտարարել է, որ «անօդաչուների ներխուժումը, հավանաբար, լայնածավալ սադրանք էր»։

Հայերեն Русский

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ