Եվրոպա

Լեհաստանը երեք ամսով թռիչքների սահմանափակումներ է մտցնում

2 րոպեի ընթերցում

Լեհաստանը երեք ամսով թռիչքների սահմանափակումներ է մտցնում

Լեհաստանը արևելյան սահմանի երկայնքով երեք ամսով թռիչքների սահմանափակում է մտցնում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Լեհաստանի օդային տրանսպորտի գործակալությունը։

Մասնավորապես, սահմանափակումներ են գործելու Բելառուսի և Ուկրաինայի սահմաններին մոտ հատվածում քաղաքացիական թռիչքների, ինչպես նաև քաղաքացիական անօդաչուների համար։ Սահմանափակումները չեն վերաբերի ռազմական թռչող սարքերին։

Լեհաստանի կոչով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է գումարելու՝ քննարկելու այդ երկրի օդային տարածքը խախտելու հարցը։ 

 

 

Լեհական զինված ուժերը սեպտեմբերի 10-ին հայտարարել էին, որ գիշերը «օդային տարածքի աննախադեպ խախտում» է արձանագրվել, Լեհաստանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ 

«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքի վրա այսօրվա հարձակման հետևանքով Լեհաստանի օդային տարածքի աննախադեպ խախտում է տեղի ունեցել «դրոն» տեսակի օբյեկտներով։ Սա ագրեսիայի ակտ է, որն իրական սպառնալիք է ստեղծել մեր քաղաքացիների համար», - հայտարարել էին Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունից։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում