Իրավունք

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին ձերբակալվել է շորթման գործի շրջանակներում

1 րոպեի ընթերցում

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին ձերբակալվել է շորթման գործի շրջանակներում

Ձերբակալվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ 

«Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է քննիչի որոշմամբ»,- փոխանցեցին ՆԳՆ-ից։ 

Հայաստանի քննչական կոմիտեից էլ «Արմենպրես»-ին հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում