Մակրոնը Թրամփի հետ քննարկել է իրադրությունը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում  քննարկվել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև զարգացումները Մերձավոր Արևելքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մակրոնը գրել է  X-ում:

«Մենք քննարկեցինք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի անհանգստացնող զարգացումները, մասնավորապես՝ կապված ռուսական դրոնների ներխուժման հետ Լեհաստանի տարածք։ Մենք նաև կիսվեցինք մեր մտահոգություններով Մերձավոր Արևելքում իրադրության հետ կապված՝ Կատարում իսրայելական հարվածներից հետո։

Եվրոպացիների և ամերիկացիների միջև սերտ համագործակցությունն առանցքային է այս ճակատներից յուրաքանչյուրում։ Միասին մենք կարող ենք վճռորոշ ներդրում ունենալ խաղաղության ու անվտանգության հաստատման գործում»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։ 

Հայերեն Русский

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Բրազիլի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Իսլանդիան նախատեսում է օրենքով արգելել կետերի որսը

Վարչապետը Փարիզում մասնակցում է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

Ինչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումը

Ռուսաստանից արտաքսվել է շուրջ 100 հազար միգրանտ

PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ. ԿԳՄՍՆ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Բարձրաշենի դպրոցի շինարարության հրապարակ

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական համագործակցությունը

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքներին

Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ