Մակրոնը Թրամփի հետ քննարկել է իրադրությունը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև զարգացումները Մերձավոր Արևելքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մակրոնը գրել է X-ում:
Excellent phone call with President @realDonaldTrump.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) September 10, 2025
We discussed the troubling developments in Russia’s war of aggression against Ukraine, particularly following Russian drone incursions into Poland.
We also shared our concerns about the situation in the Middle East,…
«Մենք քննարկեցինք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի անհանգստացնող զարգացումները, մասնավորապես՝ կապված ռուսական դրոնների ներխուժման հետ Լեհաստանի տարածք։ Մենք նաև կիսվեցինք մեր մտահոգություններով Մերձավոր Արևելքում իրադրության հետ կապված՝ Կատարում իսրայելական հարվածներից հետո։
Եվրոպացիների և ամերիկացիների միջև սերտ համագործակցությունն առանցքային է այս ճակատներից յուրաքանչյուրում։ Միասին մենք կարող ենք վճռորոշ ներդրում ունենալ խաղաղության ու անվտանգության հաստատման գործում»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։