Վաշինգտոնյան հռչակագրով Հայաստանը նորագույն սահմանային տեխնոլոգիաների հասանելիության հնարավորություն է ստացել․ վարչապետ

3 րոպեի ընթերցում

Վաշինգտոնյան հռչակագրով Հայաստանը ստացել է հնարավորություն հասանելիություն ունենալու նորագույն սահմանային և մաքսային տեխնոլոգիաներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների շուրջ պայմանավորվածությունների վերաբերյալ հարցին։

Խամոյանը հիշեցրեց վարչապետի ավելի վաղ հայտարարությունը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո, և հետաքրքրվեց, թե ինչու է կառավարության դիրքորոշումը փոփոխվել։ Նա նաև պարզաբանումներ  պահանջեց, թե արդյոք հայկական սահմանապահները և մաքսավորները ստուգելու են ադրբեջանցիների փաստաթղթերն ու բեռները, ինչպես նաև՝ հայկական դատական համակարգը գործելո՞ւ է ադրբեջանցիների նկատմամբ։

Վարչապետ Փաշինյանը պատասխանեց, որ կային մի շարք հարցեր, որոնք խաղաղության համաձայնագրի շրջանակներում չէին կարգավորում, սակայն վաշինգտոնյան հռչակագրում լուծվեցին Հայաստանի համար ընդունելի ձևով։

«Նկատած կլինեք, որ խաղաղության համաձայնագրի մեջ տարածաշրջանային կոմունիկացիաների հարցի կարգավորում չի տրվում և երբ որ մենք հռչակագրում, տեսել ենք, որ մի շարք հարցեր, որոնք խաղաղության համաձայնագրի տեքստում չեն կարգավորվում և այստեղ կարգավորվում են մեզ համար ընդունելի ձևով, մենք հասկացել ենք, որ չենք կարող այս շանսը բաց թողնել, որովհետև մենք ստանում ենք ավելին։ Այսինքն՝ այն ժամանակ պիտի խաղաղության համաձայնագիրը ստորագրեինք, գնայինք այս հինգ տերմինը բանակցեինք, հիմա մենք այս հինգ տերմինը ստանում ենք և հետևաբար մենք պարտավոր էինք դա ստորագրել»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ իրավազորության և ինքնիշխանության հարցերը վերաբերում են Հայաստանի պետական ինստիտուտներին՝ անկախ անձանց ազգային պատկանելությունից։

«Հանրապետության օրենսդրության մեջ չկա այդպիսի բան, չկա որևէ հոդված, որ վերաբերվում է ադրբեջանցուն և չի վերաբերվում ճապոնացուն։ Բայց մենք պետք է ներդնենք ժամանակակից սահմանային հսկողության մեխանիզմներ, որոնք արդեն կիրառվում են Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Արաբական Էմիրություններում։ Մարդկային կոնտակտ կլինի միայն այն դեպքում, երբ սարքը խնդիր արձանագրի»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի համար կարևոր է նորագույն տեխնոլոգիաների հասանելիությունը։ «Օգոստոսի 8-ին շատ ավելի կարևոր բան է տեղի ունեցել։ Մենք հնարավորություն ենք ստացել հասանելիություն ունենալ բոլոր այդ նորագույն տեխնոլոգիաներին։ Սա լինելու է ոչ միայն ադրբեջանցիների, այլ առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների համար՝ բոլոր սահմաններին և օդանավակայաններում։ Սահմանային և մաքսային հսկողությունը լինելու է 21-րդ դարին հարիր»,- ասաց նա։

 

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում